Սահմանին հնչող կրակոցներն անհասցե են, սակավաթիվ. Պաշտպանության փոխնախարար


Սահմանին հնչող կրակոցներն անհասցե են, սակավաթիվ. Պաշտպանության փոխնախարար
Ապրիլ 14 16:17 2025

«Այս պահին սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, հնչող կրակոցները , երբեմն որոնք տեղի են ունենում, ոչ նշանառու և անհասցե են, սակավաթիվ։ Այս պահին կուտակումներ չկան»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

 Նա նշեց, որ իր և ՊՆ լրատվական ծառայության կողմից տրամադրված տեղեկության միջև որևէ հակասություն չկա։

Հարցին՝ ի՞նչ նպաակով է  Ադրբեջանը կրակում, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել»։ 

«Զինված ուժերն իրենց լիազորությունների և պարտականությունների շրջանակներում կատարում են իրենց աշխատանքը, առաջնահերթ խնդիրը անվտանգությունն է։ Այս պահին առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է, և որևէ խնդիր ծագելու պարագայում անմիջապես կտանք տեղեկատվություն»,- ասաց փոխնախարարը։