Ապրիլի 7-ին գողություն է եղել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։15-ի սահմաններում ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ «Ընտանիք» ռեստորանային համալիրում գողության դեպք է տեղի ունեցել։
Ռեստորանի տնօրեն, Երևանի բնակիչ 31-ամյա Լուսինե Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ 2025 թվականի մարտի 20-ից որպես մատուցող փորձաշրջան անցնող Վայոց ձորի մարզի բնակիչ 32-ամյա Ֆրունզիկ Ա․-ն միջոցառման մասնակիցների բաց թղթե տոպրակներից գողացել է 2 ծրար, որոնց մեջ եղել է 100 հազար դրամ և 100 ԱՄՆ դոլար:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։