ՔՊ-ն վաղն էլ կասի, որ եթե էսինչ մարզը կամ մարդուն չհանձնենք Բաքվին, պատերազմ է սկսվելու. Տիգրան Աբրահամյան


ՔՊ-ն վաղն էլ կասի, որ եթե էսինչ մարզը կամ մարդուն չհանձնենք Բաքվին, պատերազմ է սկսվելու. Տիգրան Աբրահամյան
Ապրիլ 14 15:51 2025



Ակցիայի նպատակը ճնշումներ գործադրելով արդյունքների հասնելն է, իսկ այն օրակարգային հարցերը, որոնք այսօր բարձրացնում են արցախցիները հավաքական առումով վերաբերում են ոչ միայն արցախի և արցախցիների կենսական խնդիրներին, այլ ուղղակիորեն առնչվում են Հայաստանին և ՀՀ անվտանգության  հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԳՆ-ի դիմաց Արցախից բռնագաղթածների կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ակցիայի մասնակիցները ՆԳՆ-ից պահանջում են պաշտպանել  արցախցիների իրավունքները և բոլոր միջազգային ատյանների հետ աշխատելով օր առաջ տուն վերադարձնել Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիներին։

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ նման ակցիաների հիմնական նպատակը պետք է լինի արդյունք ապոհովելը, ինչը նշանակում է, որ այն պետք է ունենա քայլերի հաջորդականություն՝ նպատակին հասնելու համար։

Հայտարարելով, որ հիմնական նպատակը պետք է լինի ՀՀ գործող իշխանությւոնների հեռացումը՝ Տիգրան Աբրահամյանն ասաց. «Իշխանությունների ներկայացրած արտաքին քաղաքականությունը հայ ժողովրդի շահերը չեն ներկայացնում, չեն ծառայեցնում հավաքական հայերի հետաքրքրություններին և բնականաբար այդ տեսանկոյւնից ՀՀԿ-ի համար որպես առաջնայնություն այս իշխանությունների փոփոխությունն է։ Որևէ կոսմետիկ փոփոխություն, կամ իմիտացիա չի կարող հավաստի լինել»։

Դիտարկմանը, որ իշխանությունները բերում են փաստարկ, որ եթե այսպես չանենք, ապա պատերազմ կսկսվի, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «2021-ին այս իշխանությունն ասում էր, որ խաղաղության դարաշրջան է բացում, դրանից հետո մենք տեսանք ՀՀ տարածքների օկուպացիա՝ Գեղարքունիքից սկսած մինչեւ Սյունիք: Անցյալ տարի Տավուշում ասացին՝ եթե այս 4 գյուղերը չհանձնենք, պատերազմ է սկսվելու: Հիմա վաղը գալու են մեզ ասեն՝ եթե այսինչ մարզը չհանձնենք, պատերազմ է սկսվելու, այսինք մարդուն չհանձնենք ադրբեջանցիներին, պատերազմ է սկսվելու:

 

Եթե մենք սպասենք, թե իշխանություններն ինչ են ասում, բնականաբար, Հայաստանը կշարունակի գլորվել ներքև։ Հայաստանի իշխանությունն ավելի շատ ներկայացնում է ադրբեջանական օրակարգը, իր բոլոր գործողությունները ծառայեցրել է Ադրբեջանի շահերին»: