Հայաստանի տարածքում ապրիլի 17-ի գիշերը` առանձին շրջաններում, 14-16-ին՝ շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վ: Ապրիլի 14-16-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 17-18-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երևանում ապրիլի 14-16-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։