⚡️Առեղծվածային կրակոցներ՝ Երևանում


⚡️Առեղծվածային կրակոցներ՝ Երևանում
Ապրիլ 13 20:18 2025

🔹Այսօր կրակոցներ են հնչել Երևանում,  Ժամը 17:50-ի սահմաններում ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ հրազենային վնասվածքներով և անգիտակից վիճակում «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է Shasmhyan.com-ը

 

📌Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Իսակովի պողոտա 52/2 շենքից։ Ոստիկանները տուժածի տանը հայտնաբերել են «ՏՏ» տիպի ատրճանակ, պարկուճներ և ըստ նախնական տեղեկությունների՝ նշված զենքից է տուժածը հրազենային վնասվածքներ ստացել։