ԵԱՏՄ–ից դուրս գալը և դեպի ԵՄ շրջվելը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա. Սամվել Կարապետյան


ԵԱՏՄ–ից դուրս գալը և դեպի ԵՄ շրջվելը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա. Սամվել Կարապետյան
Ապրիլ 13 12:52 2025

ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են Հայաստանի համար լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ։ Ինչպես հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը, այս մասին Մոսկվայում կայացած Հայ գործարարների ասոցիացիայի (ՀԳԱ) կազմակերպած բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։

Կարապետյանը կարևորել է ԵԱՏՄ առանցքային դերը ՀՀ տնտեսության կայունության և զարգացման գործում, ինչպես նաև ընդգծել միության հետագա ամրապնդման կարևորությունը։

«Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) առանցքային դեր ունի հանրապետության տնտեսության կայունության և զարգացման գործում։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի՝ ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը մեծացել է՝ հասնելով 12,7 մլրդ ԱՄՆ դոլարի։ Միևնույն ժամանակահատվածում ԵՄ-ի հետ կրճատվել է 14%-ով և կազմել 2 մլրդ դոլար»,- նշել է Կարապետյանը։

Միևնույն ժամանակ գործարարն շեշտել է` այս թվերը հստակ ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ն ապահովում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հիմնական բաժինը։ Ըստ նրա` միությունը նաև հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն ու երկրի տնտեսական կայունության հիմքը։

Կարապետյանը նշել է, որ ԵԱՏՄ անդամ Ռուսաստանը նաև ՀՀ–ի էներգետիկ անվտանգության երաշխավորն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում