Ապրիլի 11-ին՝ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան քաղաքի Հր. Աճառյան և Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ. Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Մերուժան Առաքելյանի վարած «Mercedes» մակնիշի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար 39-ամյա Հայկազ Ջոմարդյանի վարած «Toyota» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Բալդրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշելով, որ նա եղել է ոստիկանական համարանիշներով ավտոմեքենայով։ Տուժածներ չկան։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
