Կրակոցներ «Դվին» հյուրանոցային համալիրում. 10-րդ հարկի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր


Կրակոցներ «Դվին» հյուրանոցային համալիրում. 10-րդ հարկի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր
Ապրիլ 13 10:27 2025

Ապրիլի 10-ին կրակոցներ են հնչել «Դվին» հյուրանոցային համալիրում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, այդ օրը ժամը 22։00-ի սահմաններում դեռևս անհայտ տեսակի զենքից կրակել և վնասել են համալիրին պատկանող «Ֆյուչր Թասեր» մասնաշենքի 10-րդ հարկի 2 ֆասադային պատուհանները: 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։