Իշխանությունները փորձում են իրենց դավաճանnւթյունը, հանցագnրծությունները քողարկել չիմացության, կրթության բացակայության, ապիկարության մեջ` մարդկանց համոզելով, որ իրենց տապալումները սխալների հետ


Իշխանությունները փորձում են իրենց դավաճանnւթյունը, հանցագnրծությունները քողարկել չիմացության, կրթության բացակայության, ապիկարության մեջ` մարդկանց համոզելով, որ իրենց տապալումները սխալների հետ
Ապրիլ 11 10:37 2025

Երբ 7 տարի իշխանության գլխին գտնվողն ասում է, որ ինքը, իր կառավարությունը տգետ են` սա ավելի խորը նպատակ հետապնդող հայտարարություն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Սրանք փորձում են իրենց դավաճանությունը, հանցագործությունները քողարկել չիմացության, կրթության բացակայության, ապիկարության մեջ` մարդկանց համոզելով, որ իրենց տապալումները ոչ թե նպատակաուղղված քաղաքականության, այլ սխալների հետևանք է:

Իսկ իրականությունն այն է, որ այո´ տգիտությունն ու բարոյազրկությունը ձեր դիմագիծն է, սակայն դուք սեփական ժողովրդի և պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ և դա եղել է ձեր որդեգրած քաղաքական գիծն ու գաղափարական մոտեցումը»,- գրել է նա։