Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում. գյուղացին գիտելիքի պակաս ունի, դա նրանից է, որ մենք տգետ ենք. Նիկոլ Փաշինյան


Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում. գյուղացին գիտելիքի պակաս ունի, դա նրանից է, որ մենք տգետ ենք. Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 10 12:16 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետական պաշտոնյաներն էլ պետք է մտածեն իրենց գիտելիքի մասին։

«Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում, որովհետև, եթե ես սովորեի, 6-7 տարի առաջ այս ելույթը նույն ձևով այս նույն տեղում կունենայի։ Այն, որ ես հիմա եմ սրա մասին խոսում, նշանակում է, որ 7 տարի մնացել եմ առաջին դասարանում»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետև գիտելիքի պակաս ունեն կառավարության անդամները․

«Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը, մենք ենք նրանց առաջնորդը։ Մենք  այդ մարդկանց առաջնորդում ենք դեպի աղքատություն, դեպի տգիտություն և այլն, որովհետև դա մեր գործն է, որովհետև 7 տարի անց ես պատահական Արմավիրի մարզով գնում եմ Փշատավան,  մեկ էլ խելքս բրդում է, ասում եմ՝ ստեղ կանգնեք, իջնում եմ, 10 րոպե  խոսում եմ մարդկանց հետ ու հասկանում եմ, որ 7 տարի բոլորդ՝ իմ գլխավորությամբ , մնացել ենք առաջին դասարանում, որովհետև թուղթ է, որ պրինտ ենք անսում»։

«Այն, որ մեր հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, դա նրանից է, որ մենք տգետ ենք։ Մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին, վերջին 7 տարվանը՝ առավել ևս, եթե սա չխոստովանենք, ոչ մի բան չի ստացվելու»,- ընդգծեց Փաշինյանը։