Իրադարձություններն առաջնագծում աստիճանաբար մեծացնում են լարվածությունը․ Աբրահամյան


Իրադարձություններն առաջնագծում աստիճանաբար մեծացնում են լարվածությունը․ Աբրահամյան
Ապրիլ 8 10:09 2025

Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ Ադրբեջանը սահմանագծի տարբեր ուղղություններով խախտում է հրադադարի ռեժիմը` ահաբեկելով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, հայտնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանական սադրանքներն արձանագրվում են Տավուշից մինչև Սյունիք` կոնկրետ ուղղություններով և դրա աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, իսկ կրակահերթերի թիվը` աճում:

Միջազգային որևէ կառույց, ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացը խրախուսող կամ «խաղաղության պայմանագրի» ավարտը ողջունող երկրները ոչ մի ձևով լրջորեն չեն արձագանքում ադրբեջանական սանձարձակությանը:

Իրադարձությունները, թեև, դանդաղ, սակայն աստիճանաբար մեծացնում են առաջնագծում առկա լարվածությունը, իսկ իրադրային անորոշություններն ու անկանխատեսելի ելքերը դառնում գերիշխող», - գրել է պատգամավորը։