Նեթֆլիքսով Վազգեն Սարգսյանի ֆիլմը կցուցադրվի․ «Հրապարակ»


Նեթֆլիքսով Վազգեն Սարգսյանի ֆիլմը կցուցադրվի․ «Հրապարակ»
Ապրիլ 8 08:28 2025

«Հրապարակ» գրում է  ․  «Վազգեն Սարգսյան. վերջին սպարապետը» ֆիլմը հայկական «պռակատում» ռեկորդ է սահմանել` 28 օրում մոտ 130 հազար մարդ է դիտել, եւ դա՝ միայն Երեւանում:

Հայկական ֆիլմերից ոչ մեկը նման հետաքրքրություն չէր առաջացրել, եւ դեռ շարունակվում է հոսքը․ բոլոր կինոթատրոններում ֆիլմը ցուցադրվում է, եւ տոմսերը սպառվում են ամբողջությամբ: Մենք տեղեկացանք, որ ֆիլմն արդեն թարգմանվել է անգլերեն, եւ արտադրողներն այժմ բանակցում են «Նեթֆլիքս» ֆիլմերի համաշխարհային ընկերության հետ` նրա ֆիլմացանկում Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմի ցուցադրությունն ընդգրկելու համար: Բացի այդ, ֆիլմը ներկայացվել է տարբեր միջազգային փառատոների` որպես մրցութային ֆիլմ: Տեղեկացանք նաեւ, որ ֆիլմը նկարահանած Genetic Production ընկերությունը պատրաստվում է շարունակել մեր ազգի հերոսական կերպարների մասին ֆիլմարտադրությունը, եւ այժմ քննարկում են մյուս ֆիլմի հերոսի ընտրության հարցը: Մեր տեղեկություններով` բանակցում են հաջորդ ֆիլմն ազգային հերոս Մոնթեի մասին նկարահանելու վերաբերյալ: Չնայած Մոնթեի մասին տեղեկություններն ավելի սակավ են, քան Վազգեն Սարգսյանի մասին տեղեկություններն ու փաստական տվյալները, բայց պրոդաքշընում համոզված են, որ Մոնթեի մասին էլ ոչ պակաս հաջող ֆիլմ են նկարելու:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 08․ 04․ 25 թ համարում։