Ես չեմ հավատում, դու հզորագույն մանիպուլյատոր ես. Ելենա Բորիսենկոն` Անդրեի նախկին կնոջը


Ես չեմ հավատում, դու հզորագույն մանիպուլյատոր ես. Ելենա Բորիսենկոն` Անդրեի նախկին կնոջը
Ապրիլ 7 16:18 2025

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն անդրադարձել է երգիչ Անդրեի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի՝ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած հրապարակմանը:

 

«Ես միշտ պաշտպանում եմ կանանց և երբեք մեկնաբանություններ չեմ թողնում չափազանց անձնական թեմաներ քննարկող գրառումների տակ:  Բայց ես քեզ չեմ հավատում, իբրև բարձրացնում ես ցավոտ թեմա կանանց համար և կոչ ես անում չլռել՝ բերելով քո օրինակը, բայց դու հզորագույն մանիպուլյատոր ես: Կյանքի փորձ ունեցող մարդը կարդալով քո գրառումը կտարբերի ճշմարտությունն ու սուտը: Ես վստահ եմ, որ ճշմարտությունը կհաղթի, և Անդրեն կկարողանա արդարանալ քո զրպարտությունից»: