Մայրն ընտանիքի և օջախի հավերժական խորհրդանիշն է․ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը


Մայրն ընտանիքի և օջախի հավերժական խորհրդանիշն է․ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը
Ապրիլ 7 14:31 2025

«Այսօր Մայրության և գեղեցկության տոնն է։

Մայրն ընտանիքի և օջախի հավերժական խորհրդանիշն է։ Նրա սերն ու ջերմությունը մենք զգում ենք ողջ կյանքի ընթացքում, անկախ մեր տարիքից։ Իսկ մայրական խորհուրդն ու օրհնանքը մշտապես հովանի են մեզ։

Ջերմ շնորհավորանքներս բոլոր մայրերին և մայրանալու բերկրանքին սպասողներին»։

Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ