Ոստիկանները շատ արագ եկան, ճիշտն ասած՝ զարմացած էի. Տիգրան Արզաքանցյանի տունը երեկ փորձել են թալանել (Տեսանյութ)


Ոստիկանները շատ արագ եկան, ճիշտն ասած՝ զարմացած էի. Տիգրան Արզաքանցյանի տունը երեկ փորձել են թալանել (Տեսանյութ)
Ապրիլ 7 11:44 2025

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան եթերում տեղեկացնում է, որ իրենց տունը երեկ փորձել են թալանել։  Նա շնորհակալություն է հայտնել ոստիկաններին, որ ահազանգից հետո 3 րոպեում հասել են դեպքի վայր։

«Շատ արագ եկան, ճիշտն ասած՝ զարմացած էի, 3 րոպեից հետո եղել են դեպքի վայրում»,-ասում է նա։