Վրաստանում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող, «Կյաժ Աշոտին» սպանած «Ալավերդյանցի Կոկոն»


Վրաստանում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող, «Կյաժ Աշոտին» սպանած «Ալավերդյանցի Կոկոն»
Ապրիլ 6 17:29 2025

Օրեր առաջ քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քրեական վարչության մի քանի աշխատակիցներ մեկնել են Վրաստան ու պատճառը եղել է այն, որ քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի դիմած ու տարիներ առաջ ինքնաձիգով Շենգավիթում «Շենգավիթցի Կյաժ Աշոտ»-ին սպանած «Կոկո» մականվան՝ քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը գտնվում է Վրաստանում։

 
 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ քրեական ոստիկանները, ապա նրանց միացած Վրաստանի ոստիկանության նրանց գործընկերները պարզում են «Կոկո»-ի ենթադրյալ գտվելու վայրն ու տաք հետքերով հայտնաբերում են նրան, ով տեղափոխվում է Վրաստանում գտնվող համապատասխան բանտ։

 
 
 

Այս պահին կատարվում են թղթաբանական աշխատանքեր, որպեսզի «Կոկո»-ին արտահանձնեն Հայաստան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում