Արարատում քաղաքացին ընկել է ջրհորն ու մահացել


Արարատում քաղաքացին ընկել է ջրհորն ու մահացել
Ապրիլ 1 12:27 2025

Ապլիլի 1-ին, ժամը 06:56-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի Գայի փողոցի տներից մեկին մոտ գտնվող ջրհորի մեջ հնարավոր է քաղաքացի է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մոտ 2 մետր խորությամբ ջրհորից հայտնաբերել և դուրս են բերել Ռ․ Վ․-ի (ծնված 1974 թ․) դին։