«Փաստինֆո»-ն գրում է.
«Լարված իրավիճակ և բղավոցներ՝ ԱԺ-ում․ անհետ կորածների ծնողներն ու պատգամավորները վիճում են։
ԱԺ-ում անհետ կորածների հարցով լսումները լարված մթնոլորտում են անցնում։ Անհետ կորած զինծառայողների հարազատների և պատգամավորների միջև վեճ է տեղի ունեցել։ Նիստերի դահլիճից լսվում են բղավոցների ձայներ, պարզ չէ՝ ինչն է վեճի պատճառը։
Ծնողներից մի քանիսը դուրս եկան նիստերի դահլիճից, բարձրացան վերև, ապա վերադարձան նիստերի դահլիճ, սակայն որևէ հարցի չպատասխանեցին»։