Փարաքարի ընտրություններում մեր թիմը հաղթեց՝ հավաքելով 57% ձայն, թող սկիզբ դրվի ՔՊ-ից մեր հայրենիքն ազատագրելու ժամանակաշրջանին․ Մանե Թանդիլյան


Փարաքարի ընտրություններում մեր թիմը հաղթեց՝ հավաքելով 57% ձայն, թող սկիզբ դրվի ՔՊ-ից մեր հայրենիքն ազատագրելու ժամանակաշրջանին․ Մանե Թանդիլյան
Մարտ 31 00:26 2025

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենակիցներ, Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում մեր թիմը Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ հաղթեց՝ հավաքելով 57% ձայն։

Շնորհակալ ենք բոլորից աջակցության համար, այս բարդ ճանապարհին միասնական լինելու համար։

Շուտով պարզ կդառնան նաև Գյումրիի արդյունքները, և կան բոլոր հիմքերը արձանագրելու, որ Գյումրին նույնպես ՔՊ չի ընտրել, ու ընդդիմադիրները պարտավոր են պաշտպանել ազատագրված Գյումրին։

Թող որ վերջապես սկիզբ դրվի ՔՊ-ից մեր հայրենիքը ազատագրելու ժամանակաշրջանը»։