ԿԸՀ-ն հրապարակել է 11:00-ի դրությամբ Գյումրիում և Փարաքարում ընտրություններին մասնակցողների թիվը


ԿԸՀ-ն հրապարակել է 11:00-ի դրությամբ Գյումրիում և Փարաքարում ընտրություններին մասնակցողների թիվը
Մարտ 30 12:38 2025

Ժամը 11:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 3,094 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 14.76%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20,967 անձ:

 

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել է 8,100 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7.28%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111,236 է:

Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 11,194 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 8.47%-ը: