Լևոն Բարսեղյանի հետ կոալիցիա չեմ կազմի, ինքը ԼԳԲՏ-ին հովանավորում է. Վարդան Ղուկասյան


Լևոն Բարսեղյանի հետ կոալիցիա չեմ կազմի, ինքը ԼԳԲՏ-ին հովանավորում է. Վարդան Ղուկասյան
Մարտ 30 12:29 2025

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե քաղաքապետի մեկ այլ թեկնածու Լևոն Բարսեղյանի հետ կոալիցիա չի կազմի։

«Ինքը ԼԳԲՏ-ին հովանավորում է։ Ով այս երկրում տրանսգենդերներին և մնացած այլասերվածներին տեղ է տալիս, ես միանշանակ դեմ եմ և չեմ ուզում, որ երեխաները փչանան»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա ավելի վաղ հայտարարել էր, թե բացառում է միավորումը ՔՊ-ի հետ։

«Մտքներիցդ հանեք, եթե ինձ պես տղեն միանա Արցախը հանձնողներին, ուրեմն իմ արյունը սուտ է»,-ասել էր Ղուկասյանը։