ՔՊ-ի հետ միանալը մտքներիցդ հանեք, եթե ինձ պես տղեն միանա Արցախը հանձնողներին, ուրեմն իմ արյունը սուտ է. Վարդան Ղուկասյան


ՔՊ-ի հետ միանալը մտքներիցդ հանեք, եթե ինձ պես տղեն միանա Արցախը հանձնողներին, ուրեմն իմ արյունը սուտ է. Վարդան Ղուկասյան
Մարտ 30 12:25 2025

Եթե Գյումրու ընտրություններում ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկը շատ ձայն հավաքեց, միանշանակ, մենք միանալու ենք իրեն՝ առանց պաշտոն զբաղեցնելու, քվեարկությանը մասնակցելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։

«Իսկ եթե ես շատ ձայն հավաքեցի, ուրեմն այդ սկզբունքը պետք է կիրառել։ Ով չհամաձայնեց, ուրեմն ՔՊ-ի հետ համագործակցում է»,-ասաց Ղուկասյանը։

Նա նաև նշեց, թե իր այդ որոշման մասին ոչ ոքի հետ քննարկում չի ունեցել․

«Ես ընդհանրապես քաղաքական չեմ խոսում, ես ասում եմ ճշմարտությունը։ Հուսով եմ, որ բոլորն էլ պետք է այդպես մտածեն։ Եթե մի քանի ընդդիմադիրներ միանան, իրենց ձայներն իմ ձայներից շատ լինի ու ինձ առաջարկեն, ես միայն կծիծաղեմ»։

Նա բացառեց ՔՊ-ի հետ միավորվելը։

«Մտքներիցդ հանեք, եթե ինձ պես տղեն միանում է Արցախը հանձնողներին, ուրեմն իմ արյունը սուտ է»,-ասաց Ղուկասյանը։