«Porsche Cayenne»-ով և «Jeep»-ով Չարենցավանի հիվանդանոց են տեղափոխել 1 մաhացած երիտասարդի և 3 վիրավnրի․ shamshyan.com


«Porsche Cayenne»-ով և «Jeep»-ով Չարենցավանի հիվանդանոց են տեղափոխել 1 մաhացած երիտասարդի և 3 վիրավnրի․ shamshyan.com
Մարտ 29 22:28 2025

Այսօր՝ մարտի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից «Չարենցավան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ։

 
 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  ոստիկաններն ու պարեկները հիվանդանոցի մոտ հայտնաբերել են «Porsche Cayenne» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաներ և ըստ օպերատիվ տեղեկությունների նշված ավտոմեքենաներով են տեղափոխել վիրավորներին։ 3 վիրավորները ռեանիմոբիլներով «Չարենցավան» բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»:

 

Այս պահին քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են մահացածի, վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։ Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտե։