Փաշինյանին հեռացնելու հարցն է քննարկվում․ «Հրապարակ»


Փաշինյանին հեռացնելու հարցն է քննարկվում․ «Հրապարակ»
Մարտ 29 08:37 2025

«Հրապարակ» գրում է ․  Հասարակական-քաղաքական մի խումբ գործիչներ քննարկում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց կյանքի կոչելու հարցը։ Վերջին օրերին տարբեր ֆորմատի քննարկումներ են կան այս հարցով։ Որոշ ուժերի միջեւ բանագնացի դերը խաղում է Էդգար Ղազարյանը, որը հանդիպել է երկրորդ եւ երրորդ նախագահների, Բագրատ սրբազանի, այլոց հետ, առանձին-առանձին քննարկել իմպիչմենթի հարցը, լսել նրանց կարծիքները։ Ղազարյանը երեկ չցանկացավ մանրամասներ հայտնել հանդիպումներից՝ ասելով, թե նախագահներից եւ Սրբազանից համաձայնություն չի ստացել՝ քննարկման մանրամասներն ու բովանդակությունը հրապարակելու վերաբերյալ, բայց ասաց, որ առաջիկայում հանդիպումները շարունակվելու են: Որոշել են պատգամավորների կարծիքները ճշտել` ուղիղ եթերով ցուցադրելով, թե ընդդիմադիրներից յուրաքանչյուրն ինչ կարծիք ունի անվստահության գործընթացի մասին եւ պատրա՞ստ է գնալ այդ քայլին, թե՞, ինչպես Ղազարյանն է ասել, սատարում են Նիկոլ Փաշինյանին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 29․ 03․ 25 թ համարում։