Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Դավիթ Բեկ փողոցում


Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Դավիթ Բեկ փողոցում
Մարտ 28 21:56 2025
 
Այսօր՝ մարտի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են 2 «Toyota» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ 

Shamshyan- ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Զառա Մխոյանը և Հակոբ Պարոնյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։