Այսօր՝ մարտի 28-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում «կրծքվանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Հայտնում է Shamshyаn.com-ը:
Մինչ հիվանդանոց կժամանեին ոստիկանության ծառայողները, «2 ոտքերի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ ևս 1 հոգի տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Շամշյանի տեղեկություններով՝ քրեական և համայնքային ոստիկանները և Դիլիջանի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ կրակոցները տեղի են ունեցել Դիլիջան խոշորցաված համայնքի Հաղարծին բնակավայրի «Մարիա Խլեբ» կոչվող չգործող հացատան տարածքում, վիրավորները Տավուշի մարզի բնակիչներ 38-ամյա Արմեն Բաբինյանն ու 40-ամյա Վրեժ Թամամյանն են: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: