Երեւանի Արցախի փողոցի շենքերից մեկի պատշգամբից մանկահասակ երեխա է ընկել։ Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ նա ներկայումս անհրաժեշտ բուժօգնություն է ստանում։
Ոստիկանությունից եւ ԱԻՆ-ից հաստատել են երեխայի վայր ընկնելու մասին տեղեկությունը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։










