«Ենթադրենք` ձեր կուսակցության ղեկավար թուրքը **տկում է, նա ամենալավ թո՞ւրքն է». Ռուբեն Մխիթարյանը՝ Սարիկ Մինասյանին (լուսանկար, տեսանյութ)


«Ենթադրենք` ձեր կուսակցության ղեկավար թուրքը **տկում է, նա ամենալավ թո՞ւրքն է». Ռուբեն Մխիթարյանը՝ Սարիկ Մինասյանին (լուսանկար, տեսանյութ)
Մարտ 27 23:27 2025

«Այսօր թատրոնի միջազգային օրն է, շնորհավորում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մասնագիտական տոնի կապակցությամբ»,- Գյումրիի քաղաքապետի թեկնածուների նախընտրական բանավեճի ընթացքում իր խոսքի սկզբում ասաց «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը: 
Շարունակելով` նա հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանին. «2020 թ.-ին դուք ձեր ֆեյսբուքյան էջում գրել եք, որ ամենալավ թուրքը սատկած թուրքն է: 

Սարիկ Մինասյանի 2020 թ. սեպտեմբերի 27-ի գրառումը
Ձեր կուսակցության ղեկավարը մի անգամ նշել է, որ երբ իրեն թուրք են անվանում, ինքը թուրք բառից չի վիրավորվում: Դիցուք, ենթադրենք, դուք մի կուսակցության անդամ եք, որի ղեկավարը թուրք է ու ձեր բառերով ասած` սատկում է: Նա ձեզ համար ամենալավ թուրք համարվելո՞ւ է, թե չէ»:
Հարցը զայրացրեց ՔՊ-ականին: «Դուք ձեր հացը վաստակում եք մի պրոյեկտով, որի անունը թուրքերեն «Հայաթ» է»,- վրա բերեց Սարիկ Մինասյանը:
«Դուք այդ պրոյեկտի համերգներին սիրով հաճախում էիք»,- հիշեցրեց Մխիթարյանը:
«Չեմ հաճախել»,- հակադարձեց Սարիկ Մինասյանը, ինչին ի պատասխան ստացավ` «տեսախցիկներ կան, ես ձեզ կապացուցեմ» պատասխանը:

 

 
«Ենթադրենք` ձեր կուսակցության ղեկավար թուրքը **տկում է, նա ամենալավ թո՞ւրքն է». Ռուբեն Մխիթարյանը՝ Սարիկ Մինասյանին