Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի աջակիցը հերոսի մորն ասել է՝ «Նիկոլը լավ էլ փող կուդա, ինչի՞ կբողոքվիս»


Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի աջակիցը հերոսի մորն ասել է՝ «Նիկոլը լավ էլ փող կուդա, ինչի՞ կբողոքվիս»
Մարտ 27 11:57 2025
44–օրյա պատերազմում որդուն կորցրած և Արցախից տեղահանված ու Գյումրում վերաբնակեցված Նաիրա Մարգարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
«Ահավոր վատ եմ ահավոր հիասթափված ահավոր վատ ինչքան կարան մարդիկ էսքան ստոր լինեն ինչքան անմակարդակ ուղակի քարացած եմ։
Ուղակի 58 թաղամասում շատ պատահական եկեղեցու մոտով անցնելուց տեսա, որ «Մեր Սարիկի» հանդիպումն էր։ Ու ցավոք լսեցի, թե իրենց ծրագրերը ներկայացնելու տեղը, ոնց էին քարկոծում ու փնովում մյուս 8 թեկնածուներին։ Երբ ուզեցա ուղակի իրենց սխալները իրենց դեմ ասեի նույն վայրկյանին որպես արդարացում ներկայացրին, որ ես ուղարկված եմ ինչ որ մեկի կողմից ։
 
Մի տարեց կին էլ բա ամոթ չես անում, Ռոբի ու Սերժի ժամանակ զոհվածի ծնողին էսքան փող կուդային, Նիկոլը լավ էլ փող կուդա ինչի կբողոքվիս։
Արի ու էս դառը իրականության հետ ապրի»։