«Նիստից առաջ դոպինգ եք խմում, գալիս էստեղ ցնցվում», «դեղեր խմելը Ձեզ է վերագրվում». Փաշինյան-Գրիգորյան բանավեճ Աժ-ում (տեսանյութ)


«Նիստից առաջ դոպինգ եք խմում, գալիս էստեղ ցնցվում», «դեղեր խմելը Ձեզ է վերագրվում». Փաշինյան-Գրիգորյան բանավեճ Աժ-ում (տեսանյութ)
Մարտ 26 19:24 2025

Այսօր ԱԺ-ում  բանավեճ տեղի ունեցավ Փաշինյանի և պատգամավոր Աննա Գրիգորյանի միջև։

 

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Գրիգորյանի հարցը հունից հանեց Փաշինյանին։

«Ինչ ա տեղի ունեցել, դուք ասեցիք ադրբեջանական զորքերը կանգնել են Հայաստանի սահմանի վրա, էդ էն եզակի տեղերից ա, որտեղ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հրադադարի ոչ մի խախտում չի եղել։ Էդ որոշման արդյունքում էսօր Երևան-Կապան օդանավ է թռնում և վերադառնում։ Ինձ թվում ա, նիստից առաջ դոպինգ եք խմում, ինչ եք անում, որ գաք ստեղ, ինչ-որ, ցնցվելով, բան անելով, էդ պաթոսի օվերդոզից»,- ասաց նա Աննա Գրիգորյանին։

 

«Ձեզ համար նորություն կլինի, որ էս երկրում, եթե մի մարդ կա, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, ապա դա Դուք եք։ Դուք կոռեկտ արտահայտվեք»,- հակադարձեց Գրիգորյանը։

«Դեղ խմելու մեջ ամոթալի բան չկա։ Առավոտից գլուխս ցավում էր, դեղ եմ խմել։ Ճիշտն ասած՝ հիմա էլ է ցավում, կուզեի նորից խմել։ Առիթը տեղին է, լավ է, որ լեգիտիմացրիք»,- ասաց Փաշինյանը։

Տեսանյութը դիտեք Tert.am-ի տելեգրամյան ալիքում։