SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մարտի 5-ին Երևանի բնակիչ 29-ամյա Գևորգ Մ․-ն և նրա կինը, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Տաթևիկ Ե․-ն այցելել են Էջմիածին քաղաքի Նար Դոս փողոցի 1 հասցեում գործող ոսկու առևտրի սրահ և գնել ոսկյա զարդեր։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ Արմավիրի մարզի բնակիչ 58-ամյա Թամարա Մ․-ից գնված ոսկյա զարդերի դիմաց ամուսինները վճարել են 600 ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ:
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Մ․-ին և Տաթևիկ Ե․-ին հայտնաբերելու ուղությամբ:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Երևանցի ամուսինները Էջմիածնում գնել են ոսկյա զարդեր, որի դիմաց վճարել են 600 դոլարի կեղծ թղթադրամներ
Լրահոս
Ձերբակալել են «Իմնեմնիմի» պոդքասթի վարող Վազգեն Սաղաթելյանին
13
Նոյեմբեր,
2025 10:11
ԱԺ նիստերի դահլիճում թեժ է. ի՞նչ հարցեր են օրակարգում․ՈՒՂԻՂ
13
Նոյեմբեր,
2025 10:10
Կադրեր, թե ինչպես են ձերբակալում Նարեկ Սամսոնյանին
13
Նոյեմբեր,
2025 10:08
Արշակ Կարապետյանը զգուշացնում է բոլորին. «Փաստ»
13
Նոյեմբեր,
2025 09:52
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում










