Երևանը օր օրի կորցնում է իր կանաչ տարածքները, իսկ դրա հիմնական մեղավորը Տիգրան Ավինյանն է, ով քաղաքը վերածել է շինարարական բիզնեսի շահերի սպասարկման գոտու։ Հարյուրավոր ծառեր հատվում են՝ հանուն նոր շինարարական ծրագրերի, որոնք նպաստում են ոչ թե քաղաքի բարելավմանը, այլ միայն որոշ խմբերի հարստացմանը։ Այս մասին գրել է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը:
«Փողոցներ են լայնացվում ծառերի հաշվին, պուրակները վերածվում են բետոնե տարածքների, իսկ երևանցիները կորցնում են իրենց առողջ միջավայրը։
Բայց այս ամենը չի մոռացվելու։ Իշխանափոխությունից հետո Ավինյանն ու նրա թիմը պետք է իրավական ու քաղաքական պատասխանատվություն կրեն՝ քաղաքի թալանի, կոռուպցիայի և բնապահպանական հանցագործությունների համար։ Ամեն մի հատած ծառի համար պատասխան պիտի տան, իսկ գողացված գումարներով՝ ծառատունկ իրականացնեն»,- գրել է նա: