Այս պահին կոնկրետ որևէ որոշում չունենք. ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին


Այս պահին կոնկրետ որևէ որոշում չունենք. ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին
Մարտ 21 16:30 2025

Ազգային ժողովում այսօր լրագրողներն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվեցին, թե քննարկվում է արդյոք հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցը։

 

«2024 թվականից Զվարթնոց օդանավակայանում ամբողջովին ծառայությունն իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից։ Նույնն իրականացվում է նաև հայ-իրանական՝ Ագարակ սահմանային հատվածում։

 

Մարտի 1-ից նույնպես ծառայությունն անցակետում իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից»,-ասաց Արմեն Աբազյանը։

 

Հարցին, թե գործընթացը շարունակական է լինելու, ԱԱԾ տնօրենը պատասխանեց.

 

«Այս պահին կոնկրետ որևէ այլ որոշում չունենք»։