Համագործակցային մոտեցման համար Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել թուրքերին


Համագործակցային մոտեցման համար Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել թուրքերին
Մարտ 21 14:06 2025

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնում թուրք գործընկերներին Թուրքիայի տարածքով Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու հարցում համագործակցության համար:

 

«Բեռնատարները, որոնք բեռնված են բժշկական պաշարներով և պարենով, կանցնեն Մարգարա կամուրջով դեպի Սիրիա՝ որպես հումանիտար օգնություն:

 

Կցանկանայի գնահատել նաև թուրք գործընկերների համագործակցային մոտեցումը մարդասիրական այս առաքելության վերաբերյալ»,- X-ի միկրոբլոգում գրել է ԱԳ փոխնախարարը։