Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռք բերված գույք, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 926.81 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը, այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շուկայականին մոտարկված արժեքը՝ 114 միլիոն դրամ»,- նշել է նա։