Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Վրաստանի հավաքականին եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։
33-րդ րոպեին Օգնյեն Չանչարեւիչի պաշտպանած դարպասը գրավեց իսպանական «Լեւանտեի» 25-ամյա կիսապաշտպան Գիորգի Քոչորաշվիլին (տեսանյութ)։
37-րդ րոպեին ֆրանսիացի Վինի Սանյոլի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիական «Լիոնի» 24-ամյա հարձակվող Ժորժ Միկաուտաձեն (տեսանյութ)։
59-րդ րոպեին Միկաուտաձեն նաեւ իր երկրորդ գոլը խփեց։
Հայաստանի հավաքականը 2 հարված կատարեց մրցակցի դարպասին։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը նշեց հոլանդացի Ջոն վան'տ Սխիպը։