Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Վրաստանի հավաքականին եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է 0:2 հաշվով։
33-րդ րոպեին Օգնյեն Չանչարեւիչի պաշտպանած դարպասը գրավեց իսպանական «Լեւանտեի» 25-ամյա կիսապաշտպան Գիորգի Քոչորաշվիլին (տեսանյութ)։
37-րդ րոպեին ֆրանսիացի Վինի Սանյոլի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիական «Լիոնի» 24-ամյա հարձակվող Ժորժ Միկաուտաձեն (տեսանյութ)։
Ընդմիջում է։