Այսօրվա խաղաղ օրը պետք է օգտագործենք 100 տոկոսով, քանի որ դա վաղը կարող է չունենանք. Քոչարյան


Այսօրվա խաղաղ օրը պետք է օգտագործենք 100 տոկոսով, քանի որ դա վաղը կարող է չունենանք. Քոչարյան
Մարտ 20 13:56 2025

Երբ խոսում ենք անվտանգային իրավիճակի մասին, ես չեմ կարող թվարկել այն ձեռքբերումները, որոնք ունենք, քանի որ դա հանրային տիրույթում խոսելու չէ, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Ասաց՝ խոսքը ռազմարդյունաբերության  մասին է։

«Այսօրվա  խաղաղ օրը պետք է օգտագործենք 100 տոկոսով, քանի որ դա կարող է վաղը չունենանք։ Եթե մի բան պետք է անենք, որ մեր անվտանգության բարձիկն ամրանա, պետք է այսօր անենք, քանի որ վաղը կարող է ուշանա։ Պետք չի շատ խոսել, պետք է նվիրումով ու հավատով աշխատել։ Անտարբերությունը շարունակում է մեզ ուղեկցել։ Եթե դա հեռացնենք, ապա մեր խնդիրներին կառերեսվենք»,-նշեց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի նոր պահանջներին՝ Քոչարյանը նկատեց.«Մեր վարչապետն ասել է, որ պատրաստ է ստորագրել, եթե այդ կետերից դուրս էլի խնդիրներ կան, ապա պետք է խոսենք,  հնարավոր է մենք էլ դրանից դուրս ունենանք խնդիրներ, օրինակ՝ գերիների հարցում։ Դրա մասին, գուցե, չի բարձրաձայնվում, բայց օրակարգում կա»։