Սյունիքում ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 2 երեխա, «թունավորում» ախտորոշումով հոսպիտալացվել են


Սյունիքում ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 2 երեխա, «թունավորում» ախտորոշումով հոսպիտալացվել են
Մարտ 19 22:52 2025

Երեկ՝ մարտի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշումով «Կապան» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ 57-ամյա Հայկուշ Հ․-ն, 34-ամյա Նարինե Գ․-ն, 36-ամյա Մարինե Գ․-ն, 5-ամյա Ս․ Զ․-ն, 3-ամյա Դ․ Զ․-ն և 45-ամյա Մարտիրոս  Զ․-ն ովքեր նշված թունավորումը ստացել են շմոլ գազի արտահոսքից:



Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։