Վթար՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ․ Տուժածներ կան


Վթար՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ․ Տուժածներ կան
Մարտ 19 18:09 2025

Մարտի 19-ին, ժամը 08։22-ին Արթիկի Բաղրամյան փողոցում միմյանց են բախվել շտապօգնության մեքենան և «Օպելը», հայտնում են ՆԳՆ-ից։

Ըստ նախանական տեղեկությունների՝ վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» ԲԿ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։