Առաջին անգամը չէ, որ մենք Ադրբեջանի կողմից արձանագրում ենք նման դեստրուկտիվ գործելաոճ, երբ որևէ բան տեղի չունենալու պարագայում նման հայտարարություններ ենք լսում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ այս ամենը տեղեկատվական սադրանք է, որը մի քանի նպատակ է հետապնդում։
«Այս ամենով նպատակ ունեն խաթարելու մեր երկրի ներսում կայունությունը։ Նման դեպքեր էլի ենք ունեցել, որ բոլորս ահ ու սարսափի մեջ ապրենք»,-ասաց նա՝ հավելելով, որ որևէ փաստարկ Ադրբեջանի կողմից չի ներկայացվում, որ կրակոց է եղել։
«Ադրբեջանի համար մի քիչ անսապասելի էր «Խաղաղության պայմանագրի» արագ համաձայնեցումը և նրանք խնդիր են տենում իրենց անսպասելիությունից դուրս գալու, իրենց քաղաքական գինը տարբեր դերակատարների մոտ բարձրացնելու։ Մեր պաշտպանական գերատեսչությունը պետք է ուշի ուշով հետևի մեր սահմանային իրավիճակին, անկախ նրանից՝ կլինեն նման հայտարարություններ, թե չեն լինի, և ցանկացած դեպքում պատրաստ լինի արձագանքելու։ Մենք հայտարարել ենք, որ որևէ գործողություն չենք անի մեր հարևանների նկատմամբ, ճանաչել ենք նրանց տարածքային ամբողջականությունը»,-հավելեց նա։