ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
Հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Լուսինե Բադալյանը որոշել է թողնել այդ պաշտոնը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Բադալյանին այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և հուսալ, որ նույն տրամաբանությամբ կշարունակենք աշխատանքն արդեն որպես հանձնաժողովի անդամ»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը։