«Ֆազի» սպանության գործով «Չաղ Ռուստամ»-ը և Աշոտ Կյուրեղյանը տեղափոխվել են ՔԿՀ


«Ֆազի» սպանության գործով «Չաղ Ռուստամ»-ը և Աշոտ Կյուրեղյանը տեղափոխվել են ՔԿՀ
Մարտ 18 12:09 2025

Քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կյուրեղյանը կրկին կալանավորվել են։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, փետրվարի 26-ին որոշում էր կայացրել Ստեփանյանի և Կյուրեղյանի խափանման միջոցները փոխելու մասին։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը՝ համակցված գրավով և բացակայելու արգելքով։ 

Դատախազությունը վերաքննիչ բողոքներ էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքները, մեղադրյալները կալանավորվել են։