Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 4-րդ կմ հավածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Opel» մակնիշի և 49-ամյա Էդուարդ Հ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Nissan»-ի ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 42-ամյա Քրիստինե Բ․-ն և 9-ամսական Մառլեն Ս․-ն տեղում մահացել են։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենաների միջից դուրս են բերել դիերը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արման Ավդալյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Անանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արտենի- Արագածավան ավտոճանապարհին. 4 մարդ է մահացել
Լրահոս
Լարված իրավիճակ Գյումրիում
15
Հուլիս,
2026 23:40
Ադրբեջանը կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան
15
Հուլիս,
2026 23:37
Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի
15
Հուլիս,
2026 23:19
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է
15
Հուլիս,
2026 22:57
Արդարացում. դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ հոդված ...










