Թշնամու իրական վիճակը. Վարդան Ոսկանյան


Թշնամու իրական վիճակը. Վարդան Ոսկանյան
Մարտ 17 08:55 2025

Կիրակի «ողջ օրվա ընթացքում Բաքվի բարբարոսական վարչախմբի անխտիր բոլոր քարոզչամիջոցները կասկածելիորեն մեծ ինտենսիվությամբ տարածում են ապատեղեկատվություն ՀՀ ԶՈՒ-ի կողմից Բաքվի բաշիբոզուկների դիրքերի, իբր, գնդակոծումների մասին։

Սրան զուգահեռ, նույն քարոզչամեքենայի այլ ռեսուրսներ ապատեղեկատվական բնույթի կեղծ լուրեր են սփռում, իբրև թե, Հայաստանի կողմից պատերազմական գործողություններ ծրագրելու մասին։

Ակնհայտորեն, տեղի է ունենում Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական գործողություն, որի նպատակներն առայժմ այդքան էլ պարզ և հստակ չեն»,- իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։