Քաղաքագետ. Ձեզ խաղաղություն բերում են արդեն չորս տարի


Քաղաքագետ. Ձեզ խաղաղություն բերում են արդեն չորս տարի
Մարտ 15 21:19 2025

«Ձեզ խոստանում էին խաղաղություն, արդյունքում պատերազմի ձեր վախը օգտագործելով  իրենց ընտրել տվեցին: Ձեզ խոստանում էին խաղաղության պայմանագիր, արդյունքում պատերազմի ձեր վախը շահարկելով հանձնեցին Արցախը»,-գրում է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։

Նա հիշեցնում է.

«Ձեզ  խոստանում էին խաղաղություն, արդյունքում պատերազմից ձեր վախը օգտագործելով  թշնամուն հանձնեցին արդեն Հայաստանի տարածքները: Հետո ձեզ կրկին խոստացան խաղաղության համաձայնագիր և կրկին պատերազմի ձեր վախը շահարկելով  սկսեցին դավաճանել  և Բաքվի բանտում բրախել  հայերին: Հիմա համաձայնագիրը  դարձավ  հուշագիր և կրկին պատերազմից ձեր վախը շահարկելով կրկին մուրացել են կետեր, որոնք հենց ձեր գոյաբանական սպառնալիքն են: Շուտով այդ համաձայնեցված կետերը դառնալու են վերապահումներ, որոնք իրականում դառնալու են Casus belli- պատերազմի առիթ:

Ձեզ խաղաղություն բերում են արդեն չորս տարի: Հասկացեք, որ ձեր վախերն ու ձեր հոգեբանական և ինքնապահպանման բնազդը դարձել է այս իշխանության քաղաքական վառելիքը, սրանց գոյության սնունդը և վերջապես հենց ձեզ  ավիրելու լեգիտիմ իրավունքը: Այս ամենը կավարտվի հենց այն պահին, երբ հենց դուք կառավարեք ձեր վախերն ու սպասելիքները նրանց փոխարեն: Կրկին, սրանց խաղաղության ճանապարհը ուղիղ ճանապարհ է դեպի պատերազմի առիթ:

P.S. Ձեր վախերը շահարկելուց և դրա հաշվին իրենց իշխանությունը երկարաձգելուց բացի այս իշխանությունը այլ օրակարգ չունի և օրգանապես ունենալ այլևս չի կարող»։