«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդես եկա բանախոսությամբ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իմ քայլ»-ը հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում ընդգծվեցին տարբեր ոլորտներում կրթվելու, մասնագիտանալու, հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը ոչ միայն պարզապես կրթվելու, այլ նաև «իմանալ՝ ինչպես» սկզբունքով գործելու տեսանկյունից։
Բանախոսությանը հաջորդեց հարցուպատասխանի փուլը, որը համակարգում էր տիկին Աննա Հակոբյանը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղել հարցեր անմիջապես վարչապետին և ստանալ սպառիչ պատասխաններ: