Կարելի է ասել, որ սա Հայաստանի համար տիեզերական մասշտաբի խայտառակություն է. Օսկանյան


Կարելի է ասել, որ սա Հայաստանի համար տիեզերական մասշտաբի խայտառակություն է. Օսկանյան
Մարտ 15 19:43 2025

«Կարելի է ասել, որ սա Հայաստանի համար տիեզերական մասշտաբի խայտառակություն է»,-խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնեցված համաձայնագրի մասին՝ նման գնահատական է հնչեցրել ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նա հիշեցնում է, որ համաձայնագրի տեքստում խոսք չկա Արցախի, արցախահայերի մասին, չկա գերիների վերադարձի վերաբերյալ հարց, չկա արցախահայերի վերադարձի մասին հարց, նույնիսկ չկա Հայաստանի՝ օկուպացված տարածքներից ադրբեջանական զինված ուժերի հետ քաշելու վերաբերյալ դրույթ։

Անդրադառանալով միջազգային դատական ատյաններից Հայաստանի գանգատների հետ վերցնելու մասին դրույթին՝ Օսկանյանն ասաց, Ադրբեջանի հիմնական նպատակն է մի հայցի չեղարկում, որը մեծ գլխացավանք է Ադրբեջանի համար։