Խաղաղության պայմանագիր կոչվածը մեզ համար պարզապես «Պրահա 2» է. Սրբազան


Խաղաղության պայմանագիր կոչվածը մեզ համար պարզապես «Պրահա 2» է. Սրբազան
Մարտ 15 14:43 2025

Այս չարիքի իշխանության կողմից խաղաղության պայմանագիր կոչվածը մեզ  համար «Պրահա 2» է: Այս մասին իր ուղերձում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Նա նշեց, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրվեց, համաձայնվեց Արցախը հանձնել թշնամուն։ 

«Այսօր տեղի է ունենում այն մեծ ողբերգությունը, որը մենք անվանել ենք «Պրահա 2», այսինքն՝ հանձնել բոլորիս, մեր պատիվը, արժանապատվությունը, հայրենիքը, կյանքը, մեր ամեն ինչը, մեր գոյության իմաստը նույնիսկ: Եվ ի՞նչ էր ասում․ մենք տեղեկություն ունեինք, որ այս ստախոսը, գերագույն ստախոսը հանդիպել է օտարերկրյա դեսպաններին և ասել, որ հայտարարությամբ կամ դիմումով պիտի հանդես գա և դիմի ժողովրդին, որ այդ պայմանագրի վերջին երկու-երեք կետերը, որոնք համաձայնեցված չէին,  այլևս համաձայնեցված են:

Սակայն, ինչպես տեսնում եք, ոչ թե հայտարարությամբ հանդես եկավ կամ դիմումով՝ ժողովրդին, այլ պարզապես՝ իրեն հատուկ յուրահատուկ մոլորեցնելու ճանապարհով, այսպես իմիջիայլոց դարձնելով, որպեսզի որևէ կերպ արձագանքը և անդրադարձը համարժեք չլինի։ Նախ արտգործնախարարի շրթունքներով և ապա թշնամու արտգործնախարարի շրթունքներով հայտարարվեց այդ մասին, և ապա նա՝ ստախոսը, լրագրողների հետ ոտքի վրա իմիջիայլոց խոսեց այն մասին, որ միջանցքը հանձնելու ենք, տալու ենք՝ բառացի ասաց, մնացած կետերն էլ համաձայնեցված են»,- նշեց նա: