Հայաստանը մնալու է ինքնիշխան, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանի տարածքային ամբողջականությունը լինելու է պաշտպանված, այնտեղ, որտեղ խաթարված է ամբողջականությունը, սահմանազատման միջոցով վերականգնվելու է»,- նշեց նա։
Միրզոյանի խոսքով՝ հայ ժողովուրդը հնարավորություն է ստանալու ապրելու ու արարելու խաղաղ միջավայրում՝ անկախ ու ինքնիշխան Հայաստանում։
«Որ ասում եք՝ ժողովուրդն ուզում է խաղաղություն, ձեր հետ համաձայն եմ, ես համոզված եմ՝ ժողովուրդն ուզում է խաղաղություն ու սա ձեր՝ Հայաստանի լուծարման խաբեության պատրանքն ու փլուզումն է լինելու, ձեր երազանքը չի կատարվելու»,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին՝ ասաց Միրզոյանը։